tert.am: Լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ՝ հանդիպում պահանջելով պատգամավորների հետ, դեպքի վայրից հայտնում է Sputnik-ի վրացական ծառայության թղթակիցը:
Օրենսդիր մարմնում քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմադիր TV Pirveli հեռուստաընկերության հիմնադիր Վատո Ծերեթելին որոշել է մտնել նիստերի դահլիճ: Ներկա պահին քաշքշուկը շարունակվում է նիստերի դահլիճում, իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Խորհրդարանի խոսնակի տեղն են զբաղեցրել ընդդիմության ներկայացուցիչներ Թինաթին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Կեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի և Եվրամիության դրոշները: Նրանք ամբիոնից պահանջում են կառավարության հրաժարականը: Անվտանգության աշխատողները փորձում են ընդդիմադիրների մի մասին դուրս հանել դահլիճից: Խորհրդարանի լիագումար նիստը տապալվել է:
«Դա կանխամտածված սադրանք էր: Նրանք (ընդդիմությունը – խմբ.) սրան էին ձգտում երկար ժամանակ», – ասել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Շալվա Պապուաշվիլին: