Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության ցույցի 12 մասնակիցների |tert.am|

tert.am: Երկուշաբթի Թբիլիսիում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության շենքի մոտ տեղի ունեցած Վրաստանի կառավարության հրաժարականի պահանջով ցույցը ավարտվեց ձերբակալություններով: Այս մասին գրում է Kp.ru-ն:

Ըստ երկրի ՆԳՆ-ի՝ 12 ցուցարար բերման է ենթարկվել:

Հայտարարության մեջ Վրաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ ցուցարարները ձվեր են նետում իշխող կուսակցության գրասենյակի վրա, ինչպես նաև կարմիր ներկով հեղեղում ոստիկանությանը, որից հետո սկսվում է քաշքշուկը ոստիկանության և ցուցարարների միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով