Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի երթ դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիա է տեղի ունեցել, ցուցարարները երթով շարժվել են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:

Երթը մեկնարկել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների ճեպազրույցից հետո, որում նշվել է, որ ըստ փորձաքննության միջանկյալ տվյալների՝ ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից:

Լաշկարավան ծեծի էր ենթարկվել անցած շաբաթասկզբին՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը միտված շքերթի դեմ ազգայնականների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով