Վրացական 4 հեռուստաալիք դադարեցրել է հեռարձակումը և պահանջում է վարչապետի հրաժարականը |tert.am|

tert.am: Վրացական 4 ընդդիմադիր հեռուստաալիք՝ «Մթավարի»-ն, «Փիրվելի»-ն, «Ֆորմուլա»-ն և «Կավկասիա»-ն դադարեցրել են հեռարձակումը 24 ժամով: Այս մասին գրում է Грузия онлайн կայքը:

Հեռուստաալիքները պահանջում են վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր հուլիսի 5-ին և 6-ին Թբիլիսիում հարձակվել են ցուցարարների և լրագրողների վրա:

Հուլիսի 5-ին դաժան ծեծի ենթարկված և օրեր անց մահացած օպերատոր Լեքսո Լաշկարավայի հուղարկավորության ժամանակ, տարածաշրջանային հեռուստաընկերությունները նույնպես դադարեցրել են հեռարձակումը 10 րոպեով:

Լեքսո Լաշկարավան հուլիսի 5-ին դաժան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից և օրեր անց մահացել: 

Շարունակությունը՝ tert.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով