2021-07-15-d49c61c9-6db1-4e63-b953-6391587a2743.jpg

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք

Հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022 -ն` առողջացած, 4556-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք: Ունենք 126 առողջացած և 4 մահվան դեպք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն