Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում իրականացվել են համավարակի դեմ պատվաստումներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, կարևորելով համավարակի կանխարգելումը, բնակչության շրջանում վարակի տարածման ու վտանգավորության աստիճանը, հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև՝ պատվաստանյութերի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությանը օժանդակելու նպատակով հուլիսի 15-ին, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչական շենք հաճախող աշխատակիցների կեսից ավելին (քրեակատարողական ծառայող, քաղաքացիական ծառայող և պայմանագրային աշխատող), Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, պատվաստվել է COVID-19 համավարակի դեմ։

Այս մասին հայտնեցին Քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժնից:

Պատվաստման գործընթացն իրականացվել է Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից։

Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև ազատազրկված անձանց պատվաստումների հետ կապված միջոցառումները հնարավորինս արդյունավետ դարձնելու նկատառումներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կկազմակերպվեն նաև առանձին քրեակատարողական հիմնարկներում, որտեղ այդ միջոցառումների մեկնարկը տրվել է դեռևս հունիսին։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով