Ալեքսանդր Սարգսյանը գտնվում է Եվրոպայում՝ հանգստանալու նպատակով. Հայկ Սարգսյան |armtimes.com|

armtimes.com։ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է Եվրոպայում` հանգստանալու նպատակով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Հարցին՝ մտադիր չէ՞ վերադառնալ, Սարգսյանը դրական պատասխան տվեց. «Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»,–ասաց նա։
Հայկ Սարգսյանը նաեւ ասաց, որ հայրը հանդիպել է Չեխիայում գտնվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամանակով լքել երկիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով