Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
tert.am: Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: