51ab6fba9f22459863c1be89487aaa30.jpg

Հայաստանում հնարավոր է սեփական ավտոբուսների արտադրությունը հիմնել. փորձագետ |news.am|

news.am։ Հայաստանում հնարավոր է սեփական ավտոբուսների արտադրությունը հիմնել: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ տվյալ պահին փորձագետների խումբն աշխատում  է բիզնես ծրագրի վերջնական տարբերակի շուրջ:

«15 օրից մենք պատրաստվում ենք դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպում անցկացնելու եւ  գործարանի շինարարարության աշխատաքների մեկնարկի հարցը քննարկելու համար: Ներդրումների արդյուքնում, որոնց 80 տոկոսը հայկական կլինի, մոտ 1000 նոր աշխատատեղ կհայտնվի», – նշեց նա:

Փորձագետը նշեց, որ սկզբնական փուլում ավտոբուսները  կարտադրվեն ներքին շուկայի համար: Դա մոտ 2 անգամ ավելի էժան կարժենա, քան ներկրման դեպքում:
«Այլընտրանքի համեմատ, որն այժմ քննարկում են իշխանությունները, այս տարբերակը փոխհատուցվելիության տեսանկյունից ավելի նպատակահարմար է: Անհասկանալի է, ինչպես   կարելի է 100 դրամ ուղեւվարձի դեպքում 60 հազար դոլար արժողությամբ ավտոբուս ներկրել եւ ասել, որ դա կարող է տնտեսապես նպատակահարմար լինել», – պարզաբանեց նա:

Տիգրան Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ  եթե որեւէ խոչընդոտ չլինի, ապա առաջին ավտոբուսները հնարավոր կլինի թողարկել արդեն մինչեւ 2020 թվականը:
Արտադրությունը, հավանաբար, կկազմակերպվի Տավուշի մարզում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն