2021-07-19-91040b0f-14d1-477a-ad0b-436b948c97b5.jpg

Հայաստանի ու Իրանի մաքսային ծառայողները քննարկել են վերջին շրջանում մեծ քանակով ուղևորահոսքի հետ կապված հարցեր

Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի  մաքսային կետ-բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ:

Այս մասին հայնտեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն