Ադրբեջանի ԶՈՒ վերահսկած տարածքում հայտնված կոմբայնը և կոմբայնավարը վերադարձվել են. ՀՀ ՊՆ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter