Պաշտպանության նախարար կնշանակվի Արշակ Կարապետյանը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր ստացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին նշանակելու մասին: 

Տեղեկությունը ՀԺ-ին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը:

Գեներալ մայոր Կարապետյանը մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա ՀՀ վարչապետի խորհրդականն էր: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն