Թուրքիային ենթարկվող զինված խմբավորումները գնդակոծել են Հալեպի հումանիտար միջանցքը |tert.am|

tert.am: Հալեպի հումանիտար միջանցքն ականանետային հարձակման է ենթարկվել զինված խմբավորումների միջև մարտերի ժամանակ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշեցտման ռուսական կենտրոնի փոխղեկավար, դերծովակալ Վադիմ Կուլիտին։ Հարձակումն իրականացվել է Թուրքիային ենթարկվող զորամիավորումների կողմից:

«Երեկ միմյանց հետ հակամարտող և Թուրքիային ենթարկվող անօրինական զինված խմբավորումների միջև ընթացող մարտերի ընթացքում տեղի է ունեցել հումանիտար միջանցքի և անցակետի ականանետային գնդակոծում Հալեպ նահանգի Էլ-Բաբ քաղաքի շրջանում»,- ասել է կենտրոնի փոխղեկավարը:

Վերջինս շեշտել է, որ նման միջադեպերը սպառնալիք են ստեղծում խաղաղ բնակչության տեղաշարժման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով