Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրել են 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտեր. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ինժեներա-սակրավորական ստորաբաժանման մասնագետները չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ինչպես նշվում է, չպայթած զինամթերքից մաքրվել է Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրը` շփման գծի մոտակայքում:

Աշխատանքներ են իրականացվել ավելի քան 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտերում, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 30 տարատեսակ զինամթերք, այդ թվում` հրետանային արկեր և ականներ, հակատանկային նռնակներ, «Ուրագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք:

Բոլոր հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվում հատուկ սարքավորված զորավարժարան և վնասազերծվում են:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն