Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի է տուժել |tert.am|

tert.am: Հուլիսի 21-ին Ադրբեջանի շրջանային դատախազություն տեղեկություն է ստացվել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գնվող տարածքներից մեկում ականի պայթյունից երկու մարդ է տուժել:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, քննությամբ պարզվել է, որ տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցներ Թայիր Մահմուդովն ու Յասին Մեհրալիևը տուժել են հակահետևակային ականի պայթյունից` ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն