Կարգապահական հանձնաժողովը քննել է ոստիկանության 3 աշխատակիցների ծառայողական քննության նյութերը

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հուլիսի 22-ի հերթական նիստին, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, մասնակցել են ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Ըստ աղբյուրի՝ փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 1 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով