ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է Թուրքիայից 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

France Press-ի տվյալներով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն «մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու» առնչությամբ և խնդրել Թուրքիային մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը տրամադրել կառույցի «վիճակի մասին թարմացված զեկույց»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսի 10-ին հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին: Շատ քրիստոնեական եկեղեցիներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մտահոգություն էին հայտնել Թուրքիայի ղեկավարության այդ որոշման առնչությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով