8e867d1b28673d8e62f4e57c0038dac8.jpg

Սուդանի բանակը կարող է իշխանությունը վաղաժամ վերադարձնել քաղաքացիական կառավարությանը |news.am|

news.am: Սուդանի բանակը քննարկում է քաղաքացիական կառավարությանը իշխանությունը վաղաժամ վերադարձնելու տարբերակը, եթե երկրում իրավիճակը նկատելիորեն լավանա: Ուրբաթ Հարթումում ասուլիսին այս մասին հայտարարել է  երկրի ռազմական խորհրդի քաղաքական կոմիտեի ղեկավար գեներալ Օմար Զեյն ալ-Աբիդինը, հաղորդում է Al Jazeera-ն:

«Ի սկզբանե մենք երկամյա անցումային շրջան էինք սահմանել: Միեւնույն ժամանակ, եթե մենք տեսնենք, որ Սուդանում իրավիճակը էականորեն բարելավում է, իսկ ժողովուրդը կարողացել է առկա խնդիրների հստակ լուծումը գտնել, մենք պատրաստ ենք կրճատել այդ ժամկետը», – ասել է գեներալը:

Զինվորականները խոստացել են չմիջամտել քաղաքացիական կառավարության աշխատանքին: Ալ-Աբիդինն ասել է, որ զինվորականները «չեն միջամտի քաղաքացիական կառավարության ձեւավորման եւ գործունեության գործընթացին»:
«Մեր համակարգից կլինեն միայն ներքին գործերի եւ պաշտպանության նախարարները», – հավելել է նա: «Ցուցարարները մեզ աջակցում են, եւ մենք արձագանքում ենք նրանց, բայց քաղաքական որոշումները եւ  սահմանները կախված են ժողովրդիից», – ասել է ալ-Աբիդինը:

Գեներալը լրագրողներին ասել է, որ զինված ուժերը չեն ձգտել երկրում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: «Մենք որոշում ենք կայացրել իրավիճակը փոխելու վերաբերյալ, երբ այն փակուղում էր», – ասել է նա, հավելելով, որ ռազմական խորհուրդը «լուծում է փնտրում ժողովրդից եւ քաղաքական ուժերից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն