Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է |factor.am|

factor.am: Վրաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է Թբիլիսիի կլինիկաներում քովիդ-մահճակալների պակասի մասին։ Այս մասին գրել է aliq.ge-ն։

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ մահճակալներ են ավելացվել բոլոր կլինիկաներում, հավելյալ մահճակալների խնդիր կա մանկական բաժանմունքներում: Շրջաններում տեղերի խնդիր չկա. 1 258 ազատ մահճակալ կա: Խնդիրը միայն մայրաքաղաքում է:

Զուգահեռաբար` աճում է մահճակալների քանակը քովիդ- հյուրանոցներում, որտեղ տեղավորվում են հոսպիտալացման կարիք չունեցող հիվանդները, որոնք ցանկանում են մնալ բժիշկների շուրջօրյա հսկողության տակ` մինչև ամբողջական վերականգնումը: Առաջիկա օրերին քովիդ-հյուրանոցներում մոբիլիզացվելու է 400 լրացուցիչ մահճակալ:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2617 նոր դեպք: Երկրի կլինիկաներում մահճակալների 80% -ը զբաղված է: Արհեստական շնչառության սարքերի պակասի մասին չի հաղորդվում: Այժմ վերակենդանացման բաժանմունքում կա կորոնավիրուսով վարակված 205 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով