Վրաստանում Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի հարավ-արեւելքում ՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, հուլիսի 25-ին 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Այս մասին հաղորդել է Interfax-ը` հաղորդելով, որ սեյսմոլոգների տվյալներով ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին  Քվեմո Քարթլիի տարածաշրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ըստ աղբյուրի՝ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով