2021-07-26-124814b3-942d-4518-996b-fdd9e5a1eaba.jpeg

Արման Հակոբյանը նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի բազմազգ պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի բազմազգ պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
 
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի բազմազգ պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա)»,- ասված է հրամանագրում:
 
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն