Կհիմնանորոգվի Նորակերտ գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 32 միլիոն 405 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 22 միլիոն 683 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգում 2 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում համայնքում կբարելավվի ջրամատակարարումը, կնվազեն ջրի կորուստները։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով