Այսօր վիրավորում ստացած 4 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյան «Զինուժ»-ին հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Երկու վիրավորի վիճակը բավարար է, մեկ վիրավորի վիճակը՝ միջին ծանրության։ Մեկ վիրավոր առավոտյան 10:30 արդեն տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ, ներկա պահին ընթանում է վիրահատություն, երկու վիրավոր գտնվում են դեպի կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, մեկ վիրավոր իր բուժումը շարունակելու է կայազորային հոսպիտալում, նրա տեղափոխման խնդիր չկա»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև