Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար |armenpress.am|

armenpress.am: Նյու Յորքի բնակիչները, որոնք հուլիսի 30-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, կստանան 100 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում:

Այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետարանը:

Գումարը ստանալու նպատակով անհրաժեշտ է պատվաստման օրը գրանցվել հատուկ մասնագիտացված կայքում:

Տեղի իշխանությունները կարծում են, որ նման քայլը քաղաքի բնակիչների համար կորոնավիրուսի դեմ պատվաստվելու խթան կհանդիսանա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն