Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության․ առողջապահության նախարարի պաշտոնակատար |tert.am|

tert.am: Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների մասունքների նույնականացման գործընթացին։

«Կային բարդ փորձանմուշներ, որոնք նույնականացնել չէր հաջողվում։ Մենք մեր հոլանդացի գործընկերների հետ կնքել ենք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացում են»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով