bfa804d086f77ff116c926bd38ac960a.jpg

ԱՄՆ դաշնակիցները ցանկանում են Թեհրանի հետ բանակցել. Իրանի հետախուզության նախարար |news.am|

news.am: Իրանի դեմ ԱՄՆ վարչակազմի պատժամիջոցային քաղաքականության տապալումը Վաշինգտոնի դաշնակիցներին ստիպել է Թեհրանի հետ բանակցություններ նախաձեռնել: Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ դաշնակիցները գաղտնի առաջարկել են Իրանի հետ բանակցություններ վարել: «Երբ ԱՄՆ դաշնակիցներն իմացան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ոչնչ չի կարող անել, չնայած ամբողջ աղմուկին, նրանք Իրանի հետ բանակցությունների անցկացնելու համար գաղտնի առաջարկներ կատարեցին»,- հավելել է նա:

Դատապարտելով ԱՄՆ նախագահի «ոչ խելամիտ» քայլը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեւ ցուցակ մտնելու վերաբերյալ, նա նշել է, որ Թրամփը Իրանի ժողովրդից ապտակ ստացավ, երբ իրանցիները ԻՀՊԿ-ին համերաշխություն հայտնեցին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն