2021-07-31-8f3f0e3c-0621-4158-b923-769352a8df15.webp

«Դելտա» տարբերակի տարածումը վտանգի տակ է առնում համավարակի դեմ պայքարում դժվարությամբ ձեռքբերված նվաճումները |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի «դելտա» տարբերակի արագ տարածումը վտանգի տակ է դնում համավարակի դեմ պայքարում մեծ դժվարությամբ ձեռքբերված նվաճումները:

Այդ մասին ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Միաժամանակ նա նշել է, որ պատվաստանյութերն արդյունավետ են նաև «դելտայի» դեմ:

ԱՀԿ մասնագետների փոխանցմամբ, անցած 4 շաբաթվա ընթացքում ախտահարումների թիվն ավելացել է 80 տոկոսով:

Աֆրիկայի մայրցամաքում, որտեղ պատվաստված է բնակիչների ընդամենը 1.5 տոկոսը, մահացությունն է ավելացել 80 տոկոսով:

Կորոնավիրուսի «դելտա» տարբերակն արձանագրվել է 132 երկրներում և դարձել է համաշխարհային գերիշխող շտամը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն