2021-07-31-7b2d0f74-990d-4635-afcf-85c7b9fb642f.jpg

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում անտառներ հրկիզելու համար կասկածվողի ձերբակալման մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է ներգրավված լինել երկրում անտառների զանգվածների հրկիզմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Միլասում բռնկված հրդեհի գործով մեկ մարդ է ձերբակալվել: Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները»,-ասել է Էրդողանը Մարմարիս քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն