Մեյը հավաստել Է, որ Ասանժը ձերբակալվել Է ԱՄՆ-ի պահանջով |armenpress.am|

Արմենպրես։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 11-ին հայտարարել Է, որ WikiLeaks-ի հիմնանդիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը դրսեւորում Է իրավունքի գերակայությունը երկրում, նա հավաստել Է, որ այդ ձերբակալումը կատարվել Է ԱՄՆ-ի պահանջով։ «Ասանժը ձերբակալվել Է արտահանձնման այն պահանջին համապատասխան, որն ուղարկվել Էր Միացյալ Նահանգների կողմից»,-ասել Է Մեյը:

«Այժմ այդ արտահանձնումը իրավունքի կիրարկման հարց Է, որը դրված Է դատարանի առաջ»,-հավելել Է նա: Վարչապետը շնորհակալություն Է հայտնել Լոնդոնի ոստիկանության աշխատակիցներին, որոնք կատարել են Ասանժի ձերբակալումը: Ավելի վաղ WikiLeaks-ը հայտնել Է, որ իր հիմնադիրը ձերբակալված Է ԱՄՆ-ի պահանջով: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել Է, որ Լոնդոնից գրավոր պարտավորություն Է ստացել Ասանժին չհանձնել այն երկրին, որտեղ նրան կարող Է մահապատիժ սպառնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով