2021-08-03-81e7ac0a-5434-4bbb-a696-8fb948b8931f.jpg

Շարունակվում են նորակոչիկների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները

3-րդ զորամիավորման զորամասերում  շարունակվում են նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները: Այս մասին  տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Սպաները նրանց ուսուցանում են համազորային կանոնադրությունները, անցկացնում են շարային պարապմունքներ, նախապատրաստում զինվորական երդման հանդիսավոր արարողությանը։

Հրամկազմը նորակոչիկներին բացատրում է զինծառայության առաջնահերթությունները, հրահանգավորում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն