Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջին կիսամյակի աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ օգոստոսի 3-ին ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները։

Ամփոփմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, տեսչական մարմնի ղեկավար կազմը և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

«Ներկայացվել  են տեսչական մարմնի 2019, 2020, 2021 թվականների նույն ժամանակահատվածում կատարողականի ամփոփ ցուցանիշները, քննարկվել են տեսչական մարմնում աշխատանքների կազմակերպման  հետ կապված առկա խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն