«Պատիվ ունեմ»-ը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը: Այս մասին ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Վստահ ենք, որ մեր պայքարի ընկերը՝ մարդ, ում հետ 8 և ավելի ամիս շարունակ ամեն կերպ պայքարել ենք հակահայ դրսևորումների դեմ, լավագույնս կներկայացնի մեր ժողովրդի շահերը Ազգային ժողովի նախագահության կազմում», – ասաց Մամիջանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև