2fe8bfeeea9640608d0e4d05191ea50e.jpg

Արտգործնախարարը պատգամավորների հրավերով գտնվում է խորհրդարանում

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ:

Բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ է կատարվում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն