Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

tert.am: Սև ծովում սկսվել են «Դայվ-2021» բազմազգ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի և Ռումինիայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է корреспондент-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ինչպես նշվում է, մարտավարական ստորաբաժանումների կազմում հնարքների մշակում է տեղի ունենում անդամ երկրների՝ սուզվելու համար նախատեսցված նորագույն սարքավորումների, ուկրաինական ռազմածովային ուժերի որոնողափրկարարական նավի հատուկ սարքավորումների և ռումինական նավի հիդրոգրաֆիկ համալիրի կիրառմամբ:

Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն