Ֆրանսիայում հաստատել են սանիտարական անցաթղթերի գործունեության ընդլայնումը |tert.am| |

tert.am: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթի գործողության ընդլայնումը, որը ենթադրում է պատվաստման մասին վկայագրի կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայություն սրճարան և առևտրի կենտրոններ այցելելիս:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սահմանադրական խորհրդի կողմի սանիտարական անցաթղթի հաստատումը նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 9-ից:

Նշվում է, որ օրենքն առանց Սահմանադրական խորհրդի հաստատման չի կարող ստորագրվել նախագահի կողմից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել է մի շարք սահմանափակումների մասին՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Մասնավորապես, վերջինս հայտնել էր սանիտարական անցաթղթի ներմուծման մասին, ինչը հարուցել է ֆրանսիացիների դժգոհությունը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով