Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք․ ՀՀ ԱՆ

Օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն` առողջացած, 4636-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 378 897 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք (4․6%): Ունենք 208 առողջացած, 4 մահվան դեպք»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն