Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի արտգործնախարարի հետ

Օգոսոտոսի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևի հետ։

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին առնչվող  հարցեր։

Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն