Որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել․ ԱՀ ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊ ծառայությունը։ 

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն: Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն