Չավուշօղլուն անտառային հրդեհների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az-ը:

Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի և հրդեհաշիջման գործողությունների վերաբերյալ: Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Բայրամովին ադրբեջանցի հրշեջների հերթական խումբը Թուրքիա ուղարկելու համար: Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ «Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով