Այսօր առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել 2 երկրաշարժ |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան Վրաստանի տարածքում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ժամը 07:24-ին 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսի քաղաքից 25 կիլոմետր հարավ-արևմուտք: Միջին ուժգնության երկրաշարժի օջախը գտնվում էր 9 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Դրան հաջորդել է մեկ հետցնցում (երկրորդ ցնցում). ուղիղ կես ժամ անց նույն գոտում տեղի է ունեցել 3,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով