Հանձնարարվել է ստուգել «Hetq.am» կայքում հրապարակված` «Ղարաբաղ տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելու մասին տեղեկությունը․ Արցախի դատախազություն

Սույն թվականի օգոստոսի 7-ին «hetq.am» կայքում հրապարակվել է «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։

Նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի 09.08.2021թ. ԱՀ գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Հիշեցնենք, որ ավելե վաղ «Հետքը» գրել էր, որ ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն