Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: «Իմ քայլը» խմբակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հռիփսիմե Հունանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով ընտրված հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Հակոբյանին »,- նշեց Մարությանը՝ հավելելով, որ Արտյոմ Հակոբյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով