tert.am: Իսրայելը մի կողմ չի քաշվի, քանի դեռ Իրանը զարգացնում է իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, գրում է The Jerusalem Post-ը:
Հայտարարությունը հնչել է այն ժամանակահատվածում, երբ բավականին լարված իրավիճակ է Իսրայելի և Լիբանանի սահմանին: Լիբանանից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորման կողմից:
Գանցը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է աջակցել իր հյուսիսային հարևան Լիբանանին, սակայն թույլ չի տա, որպեսզի Լիբանանում կատարվող ողբերգությունը հասնի Իսրայելի սահման:
«Մենք լավ գիտենք «Հեզբոլլահ»-ի՝ ի վնաս անվտանգության իրավիճակն օգտագործելու փորձերի մասին: Լիբանանի քաղաքացիներն Իրանի ուղիղ ազդեցության տակ են»,-հայտարարել է Գանցը: