Աժ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց Թագուհի Թովմասյանը

Ազգային ժողովի  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։                                                                                                     

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորհրդարանը պետք է առանձնահատուկ դերակատարություն ունենա, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լիազորությունները պետք է հետեւողականորեն ծառայեցնենք  պատերազմի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցների խախտված իրավունքների վերականգմանը։ Ի լուր աշխարհի պետք է շարունակ բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է հնարավոր բոլոր  կոնվենցիաները»,- ասաց Թովմասյանը։                                        

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով