2021-08-12-c87f2490-d420-4763-845e-3f30e54a96f7.jpg

Ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի որոշ գյուղերի, Աջափնյակի Սիլիկյան թաղամասի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արևշատ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

 

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն