900 000 դոլար վարչապետի աշխատակազմին՝ միջազգային ատյաններում Հայաստանի դեմ կայացրած վճիռների համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունն իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 900 000 դոլարին համարժեք դրամ կհատկացնի։ Որոշումն ընդունվեց գործադիրի օգոստոսի 12-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Նախագծի նպատակը միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում Հայաստանի շահերի ներկայացումն ու պաշտպանությունն է և դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովումը։

Նախատեսվում է ձեռք բերել Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական և իրավաբանական ծառայություններ։

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև