Պատվաստումային գործընթացը շարունակվում է: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ` Արցախում կատարվել է 1318 պատվաստում, որից ա ռաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602։ Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։
««Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ժամը 10։00-16։00-ը” Նախապես պետք է զանգահարել նախընտրած բուժհաստատություն` և գրանցվել պատվաստման համար։ Պատվաստումներն անվճար են»,- ասված է հայտարարության մեջ: