Վրաստանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով խիստ սահմանափակումներ են սահմանվել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով իշխանությունները որոշել են երեք շաբաթով խիստ սահմանափակումներ մտցնել: Շաբաթ օրվանից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կկրճատվի սրճարանների և ռեստորանների  աշխատանքի ժամանակը, ինչպես նաև կարգելվեն փառատոնները: Այս մասին հայտնում է «Грузия online» տեղեկատվական պորտալը՝ հղում անելով  COVID-19-ի դեմ միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեին:

Գիբրաձեն ասել է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կլինեն օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Նոր արգելքները չեն վերաբերում միջազգային հաղորդակցությանը:

Միայն օգոստոսի 12-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 5128 նոր դեպք: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով