Արցախում երեկ կատարվել է 32 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում օգոստոսի 12-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։

Ըստ Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար 776 քաղաքացու հետազոտություն, որից 994-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն