armenpress.am: Փախստակնների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունն (ՓԳԿՎ) Աֆղանստանի հարեւան երկրներին կոչ Է արել չփակելու սահմաններն այն աֆղանների համար, ովքեր փրկություն են փնտրում մարտերից: Ինչպես օգոստոսի 13-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանթուն, այս տարվա սկզբից հարկադրաբար իր տունն Է լքել շուրջ 400 հազար մարդ:
«Այս տարվա սկզբից ի վեր շուրջ 400 հազար քաղաքացիական անձինք հարկադրված են եղել լքելու իրենց տները»,- ասելԷ Մանթուն ՝ հիշեցնելով, որ 2020 թվականի վերջի դրությամբ երկրում եղել Է 2,9 միլիոն ներքին տեղահանված անձ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: